ՄՄարիամ Մխիթարյան

Բայդենը Նյու Յորքում հրաժարվել է հանդիպել Վրաստանի վարչապետի հետ

Բայդենը Նյու Յորքում հրաժարվել է հանդիպել Վրաստանի վարչապետի հետ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ավանդական ընդունելության ժամանակ կհյուրընկալի համաշխարհային առաջնորդներին և ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաներին։

ԶԼՄ-ներին հայտնի է դարձել, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, որը գլխավորում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում վրացական պատվիրակությունը, սկզբում եղել է նախագահի ընդունելությանը հրավիրվածների ցուցակում, սակայն Բայդենի վարչակազմը չեղարկել է հրավերը։

Վարչապետի հրավերը չեղարկելուն զուգընթաց, վարչակազմը չեղարկել է նաև վրացական պատվիրակության հետ բոլոր հանդիպումները: Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը նույնպես մերժել է Կոբախիձեի հետ հանդիպումը։ Տեղեկությունը հայտնել է Voice of America-ն՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչին և Կոնգրեսում ևս մեկ աղբյուրի:

Ամերիկյան լրատվամիջոցներն ու Mtavari Arkhi հեռուստաալիքը նշել են, որ հանդիպումը մերժելու պատճառը Միացյալ Նահանգներին ու նրա արևմտյան գործընկերներին ուղղված՝ վրացական կառավարության «հակաժողովրդավարական գործողություններն են, ապատեղեկատվությունն ու բացասական հռետորաբանությունը»: Խոսքը մասնավորապես «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման և այլ գործընթացների մասին է:

Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ Վրաստանի կառավարության հետ վերջին շփումն ամերիկյան վարչակազմին հույս չի ներշնչել, որ Թբիլիսին կփոխի իր կուրսը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում