ԼԼիլիթ Ասատրյան

ԿԸՀ նախագահը հյուրընկալվել է (IFES) Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակում

ԿԸՀ նախագահը հյուրընկալվել է (IFES) Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակում

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը սեպտեմբերի 13-ին Չեխիայի Հանրապետության մայրաքաղաք Պրահայում մասնակցել է «Արհեստական բանականություն, ապատեղեկատվություն, համակարգում. դասեր՝ Եվրոպայի 2024թ. ընտրություններից․ ապատեղեկատվության հակազդեցության գործողություններ» թեմայով գիտաժողովի։

Ինչպես հայտնում են ԿԸՀ-ից, այն իրականացրել է Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակը։

Գիտաժողովը տարածաշրջանային ընտրությունների վարչարարության և քաղաքական գործընթացների ուժեղացում (REAPPS II) ծրագրի մի մասն է, որն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցությամբ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում