ԼԼուսինե Մուրադյան

Տնային կալանքի և վարչական հսկողության համար օգտագործվող էլեկտրոնային սարքերի հնարավորությունները ներկայացվել են դատավորներին

Տնային կալանքի և վարչական հսկողության համար օգտագործվող էլեկտրոնային սարքերի հնարավորությունները ներկայացվել են դատավորներին

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանի մասնակցությամբ կազմակերպվել է քննարկում, որի նպատակն էր դատավորներին ներկայացնել տնային կալանք և վարչական հսկողություն այլընտրանքային խափանման միջոցների կատարումն ապահովելու նպատակով կիրառվող Էլեկտրոնային հսկողության սարքավորումների հնարավորությունները:

 

Նախարարի տեղակալ Լևոն Բալյանը, կարևորելով նման հանդիպում-քննարկումների անցկացումը, հույս է հայտնել, որ դրանք հնարավորություն կստեղծեն լուծումներ գտնել տնային կալանք և վարչական հսկողություն այլընտրանքային խափանման միջոցների կատարման ընթացքում առաջացող խնդիրների համար:

 

Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայության պետ Արամ Նիկոյանը դատավորներին է ներկայացրել էլեկտրոնային հսկողության սարքավորումների գործածման ընթացքում առաջացող խնդիրները, ինչպես նաև առաջարկել դրանց լուծման տարբերակներ։

 

ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության էլեկտրոնային մոնիթորինգի բաժնի պետ Էդգար Ալեքսանյանը խոսել է էլեկտրոնային հսկողության սարքավորումների հնարավորությունների և դրանց կիրառման սկզբունքների մասին։
 
Ամփոփելով հանդիպումը՝ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին արդյունավետ քննարկման համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում