Վրաստանը ողջունում է դրական ընթացքը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծման ուղղությամբ. Կոբախիձե

ԼԼուսինե Մուրադյան

Վրաստանը ողջունում է դրական ընթացքը Հայաստանի և Ադրբեջանի միջև համակարտության լուծման ուղղությամբ: Պատրաստ ենք մեր դերակատարումն ունենալ՝ ապահովելու կայունությունը տարածաշրջանում, բնականաբար, մեր ուժերի ներածին չափով: Այդ մասին Վրաստանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասաց Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:  

Վրաստանի վարչապետը նաև նշեց, որ իր երախտագիտությունն է հայտնել վարչապետ Փաշինյանին այն որոշման համար, համաձայն որի՝ աջակցություն է ցուցաբերվել ՄԱԿ-ի բանաձևին՝ փախստականների՝ Աբխազիա և Ցխինվալ վերադարձի մասով:

«Այդ որոշումը կնպաստի մեր երկու երկրների միջև հարաբերությունների հետագա ամրապնդմանը»,- ասաց Կոբախիձեն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում