Օրը՝ 60 վայրկյանում | 11.09.2024

ԼԼուսինե Մուրադյան

Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել, թե իբրև հայկական կողմը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ:

Շատ կարևոր դրույթներ համաձայնեցված են, ստորագրենք և գնանք առաջ. Փաշինյանը՝ խաղաղության պայմանագրի մասին:

Ռուս սահմանապահները բազմիցս հաստատել են Հայաստանում իրենց ներկայության պահանջվածությունը. Զախարովա:

Ռուսաստանը հավատարիմ է Զանգեզուրի վերաբերյալ Թեհրանի հետ նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին. Շոյգուն՝ Ալի Աքբար Ահմադիանին:

Իրանի նախագահն առաջին այցը կատարել է Իրաք:

Քննարկվում է Ուկրաինայի կողմից Ռուսաստանի ռազմական օբյեկտներին արևմտյան զենքով հարվածելու սահմանափակումները չեղարկելու հարցը. Բայդեն:

Իսրայելական զորքերը մոտ են Գազայի հատվածում իրենց առաքելության ավարտին. Նեթանյահու:

Թրամփն ու Հարիսը բանավիճել են. Հարիսը բարելավել է դիրքերը, Թրամփը՝ խոստացել է ավարտել ռուս-ուկրաինական պատերազմը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում