ՄՄարո Թարվերդյան

Գիշերային ժամերին միակողմանի փակ կլինի Նար-Դոսի - Վարդանանց խաչմերուկից մինչև Նար-Դոսի - Տիգրան Մեծի խաչմերուկ ճանապարհահատվածը

Գիշերային ժամերին միակողմանի փակ կլինի Նար-Դոսի - Վարդանանց  խաչմերուկից մինչև Նար-Դոսի - Տիգրան Մեծի խաչմերուկ ճանապարհահատվածը

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 10-ից մինչև սեպտեմբերի 30-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ը, փուլ առ փուլ միակողմանի փակ է լինելու Նար-Դոսի փողոց - Վարդանանց փողոց խաչմերուկից մինչև Նար-Դոսի փողոց - Տիգրան Մեծի պողոտա խաչմերուկի ճանապարհահատվածը, այնուհետև՝ հետադարձ ուղղությամբ: Երթևեկությունը իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին: Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում: 

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում