Այս փուլում այդ որոշումը համարում ենք բավարար. Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների սառեցման մասին

ԼԼուսինե Մուրադյան

ՀՀ-ն բոլոր մակարդակներում սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, և մենք այս փուլում այդ որոշումը համարում ենք բավարար: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ կարող է այս հարցով բանավեճ լինել, մեկը կարող է ՀՀ-ի որոշումը բավարար համարել, մյուսը՝ ոչ, բայց պետք է հարցը դիտարկել այն տեսանկյունից, թե ով ինչ գնահատողական իրավասություն ունի:

«Ես հարգում եմ բոլոր տեսակետները, բայց մյուս կողմից՝ մենք կայացրել ենք այն որոշումը, որը կայացրել ենք, այսինքն՝ այս պահին մենք այլ որոշում կայացնելու անհրաժեշտություն չենք տեսնում, ինչը չի նշանակում, որ մենք հաջորդ պահին որևէ այլ որոշում կայացնելու անհրաժեշտություն չենք տեսնի»,- ասաց նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում