ԼԼուսինե Մուրադյան

Երևանի քաղաքապետի տեղակալը Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի անձնակազմին է ներկայացրել տնօրենի պաշտոնակատար Գարիկ Նազարյանին

Երևանի քաղաքապետի տեղակալը Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի անձնակազմին է ներկայացրել տնօրենի պաշտոնակատար Գարիկ Նազարյանին

Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը քաղաքապետարանի մշակույթի և տուրիզի վարչության պետ Գոշ Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց և անձնակազմին է ներկայացրել տնօրենի պաշտոնակատար Գարիկ Նազարյանին: 

«90-ամյա պատմությամբ դպրոցն իր մեծ դերն ունի քաղաքի մշակութային կյանքում: Կրթական գործընթացի բարելավման  և զարգացման նոր հնարավորությունների համար համայնքը նախատեսում է բովանդակային փոփոխություններ: Համայնքային ծառայության և մշակույթի ոլորտում պարոն Նազարյանի երկարամյա աշխատանքը, ինչպես նաև մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները թույլ կտան վերհանել առկա խնդիրներն ու գտնել արդյունավետ լուծումներ»,- նշել է Լևոն Հովհաննիսյանը: 

Քաղաքապետի տեղակալն ընդգծել է նաև, որ հատուկ ուշադրություն պետք է դարձնել թվային տեխնոլոգիաների կիրառմանը:

Այցի ընթացքում քննարկվել են նաև դպրոցի՝ առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները, կարիքները:  Թեև վերջին տարիներին կրթօջախում իրականացվել են մասնակի նորոգման աշխատանքներ, շենքն այսօր ունի պայմանների ընդհանուր բարելավման, գույքի և երաժշտական գործիքների թարմացման անհրաժեշտություն: 

Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ Տիգրան Արտյոմի Հեքեքյանն ազատվել էր «Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում