ՄՄարիամ Մխիթարյան

Ուկրաինան պարետատուն է ստեղծել Կուրսկի մարզում. Սիրսկի

Ուկրաինան պարետատուն է ստեղծել Կուրսկի մարզում. Սիրսկի

Ուկրաինան ստեղծել է առաջին ռազմական պարետատունը Կուրսկի մարզի՝ իր  վերահսկած տարածքում։ Այդ մասին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն է հայտնել շտաբի նիստում։

Գլխավոր հրամանատարը հայտնել է նաև, որ Կուրսկում հարձակման սկզբից ի վեր ուկրաինացի զինվորականները վերահսկողության տակ են վերցրել 82 բնակավայր և 1150 քառ. կմ տարածք։

Միաժամանակ ռուսական կողմը ավիահարվածներ է հասցրել Խարկովի մարզի Կուպյանսկի շրջանում, ինչի հետևանքով երկու մարդ է զոհվել:

ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը հայտարարել է, որ Ռուսաստանի իշխանությունները լրացուցիչ ուժեր կուղարկեն Բելգորոդի շրջան՝ պաշտպանության համար՝ հարևան Կուրսկի մարզում ուկրաինական զորքերի առաջխաղացման ֆոնին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում