Կուրսկի մարզում գործողությունների նպատակը տարածքի գրավումը չէ. Ուկրաինայի ԱԳՆ

ԳԳոհար Սարգսյան

Ուկրաինայի ԱԳՆ ներկայացուցիչ Գեորգի Տիխին հայտարարել է, որ Կուրսկի մարզում Կիևի գործողության նպատակը ոչ թե տարածքների գրավումն է, այլ Ուկրաինայի տարածքը ռուսական հարվածներից պաշտպանելը: Նրա խոսքով՝ ուկրաինական կողմի գործողությունները լեգիտիմ են, իսկ Ուկրաինայի զինված ուժերը չի խախտում միջազգային մարդասիրական իրավունքը։

Տիխին նշել է, որ ուկրաինական զինուժը Կուրսկի շրջանում հասնում է իր նպատակներին: Նա հավելել է, որ Կուրսկում Ուկրաինայի զինված ուժերի ռազմական գործողությունն օգնում է ռազմաճակատին՝ թույլ չտալով ՌԴ-ին լրացուցիչ ստորաբաժանումներ տեղափոխել Դոնեցկ:

«Որքան արագ Ռուսաստանը համաձայնի արդար խաղաղության վերականգնմանը, այնքան ավելի արագ կդադարեն Ուկրաինայի պաշտպանության ուժերի հարձակումները Ռուսաստանի տարածքի վրա»,- ընդգծել է Ուկրաինայի ԱԳՆ խոսնակը։

Միջազգային նորությունները՝ Դավիթ Մուրադյանի ռեպորտաժում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում