ԳԳոհար Սարգսյան

Երևան-Սևան ճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին, որը մխրճվել է մեքենայի սրահ․ կան տուժածներ

Երևան-Սևան ճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին, որը մխրճվել է մեքենայի սրահ․ կան տուժածներ

Օգոստոսի 12-ին՝ ժամը 23:38-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 26-րդ կմ-ին Mazda մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Գ․, ծնված 1994 թ.) բախվել է ճանապարհի բաժանարար արգելապատնեշին, որը մխրճվել է ավտոմեքենայի սրահ:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը, ուղևորներ Ա․ Հ․-ն (ծնված 1991 թ.) և Ա․ Գ․-ն (ծնված 2022 թ.) դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոններ: Ա. Հ․-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ Վ. Գ․-ինը և Ա. Գ․-ինը՝ միջին ծանրության:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան, տուժած Վ. Գ․-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային և արգելապատնեշի երկաթե կառուցատարրը հեռացրել ավտոմեքենայից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում