Լաստանավին զուգահեռ ՌԴ-ն մեծացրել է թողունակությունը Լարսի միջոցով, լաստանավի կարիքը չկա. Պապոյան

ԼԼիլիթ Ասատրյան

Լաստանավին զուգահեռ ՌԴ-ն մեծացրել է թողունակությունը Լարսի միջոցով, որի պարագայում լաստանավի կարիքը չկա: Լաստանավը վարձակալվել է, բայց հիմա դրա կարիքը չկա: Այդ մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Մեր տնտեսավարողները շարունակում են օգտվել այդ ճանապարհից, և թեկուզ հերթերի միջոցով դա ավելի նախընտրելի է, իմ կարծիքով դրանք առաջիկայում կքչանան, և այդ խնդիրները կլուծվեն:

Կա տեխնիկատնտեսական ուսումնասիրություն չոր նավահանգստի հետ կապված, որտեղ նշված է, որ որոշակի պայմանների առկայության պարագայում այդ պրոյեկտն արդյունավետ է, որոշների պարագայում՝ ոչ: Մենք հետևում ենք գործընթացին, այն պահին, երբ որ մենք կհամարենք, որ նպատակահարմար է մտնել այդ գործընթացի մեջ՝ կմտնենք, քանի դեռ ոչ՝ ոչ»,- ասաց Պապոյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում