ԱԱսպրամ Սարատիկյան

ՕԽ-2024․ Արթուր Ալեքսանյանը նվաճեց իր երկրորդ օլիմպիական արծաթե մեդալը

ՕԽ-2024․ Արթուր Ալեքսանյանը նվաճեց իր երկրորդ օլիմպիական արծաթե մեդալը

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի յոթակի չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը կարիերայում երկրորդ անգամ դարձել է Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն: Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալի համար պայքարում էր իրանցի Մոհամադհադի Սարավիի հետ։ Ալեքսանյանը 1:4 հաշվով զիջեց մրցակցին:

Ալեքսանյանը երրորդ անգամ անընդմեջ դուրս էր եկել Օլիմպիական խաղերի եզրափակիչ: Սա Հայաստանի երրորդ մեդալն էր Փարիզի Օլիմպիական խաղերում:

Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 97 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Ալեքսանյանը 5-3 հաշվով հաղթել էր աշխարհի չեմպիոն, կուբացի Գաբրիել Ալեխանդրո Ռոսիլյո Կինդելանին և դուրս եկել եզրափակիչ:

Ալեքսանյանը մեկնարկում ժամանակից շուտ 9:0 հաշվով առավելության էր հասել Հարավային Կորեայի ներկայացուցիչ Սինջուն Կիմի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում գոտեմարտել էր Ուզբեկստանի ներկայացուցիչ, աշխարհի փոխչեմպիոն, 40-ամյա Ռուստամ Ասակալովի հետ և վերջին վայրկյաններին կամային բարձր որակների շնորհիվ տպավորիչ հաղթանակ տարել 9:5 հաշվով:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում