ՎՎարդուհի Հարությունյան

Սիյարտոն Եվրամիությունը «ստի բրյուսելյան գործարան» է անվանել

Սիյարտոն Եվրամիությունը «ստի բրյուսելյան գործարան» է անվանել

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն Եվրամիությունը «ստի բրյուսելյան գործարան» է անվանել՝ բողոքելով, թե Միությունը խոչընդոտում է ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու՝ վարչապետ Վիկտոր Օրբանի նախաձեռնությունները, աջակցում նավթի տարանցման դադարեցմանը և դեմ արտահայտվում Բուդապեշտի միգրացիոն քաղաքականությանը:

Նա նաև Եվրոպական ժողովրդական կուսակցության ղեկավարին մեղադրել է  «հունգարաֆոբիայի» համար:

Հուլիսի 16-ին Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն արձագանքել էր ԵՄ խորհրդում նախագահող Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի՝ Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան և ԱՄՆ կատարած այցերին: Reuters-ի տվյալով՝ Միշելը շեշտել է, որ Եվրոպական խորհուրդը Հունգարիայի վարչապետին մանդատ չի տրամադրել՝ Միության անունից հանդես գալու որպես Ուկրաինայի հարցով խաղաղության բանակցությունների նախաձեռնող:

Ինչ վերաբերում է միգրացիոն քաղաքականությանը, մի շարք ԶԼՄ-ներ ավելի վաղ գրել էին, որ Բուդապեշտը Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներին ընդգրկել է այսպես կոչված «ազգային քարտ» ծրագրում: Դրա համաձայն՝ ծրագրի մասնակիցները կարող են աշխատանք գտնել ցանկացած ոլորտում և Հունգարիա տեղափոխել իրենց ընտանիքները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում