ՄՄարիամ Մխիթարյան

Հունգարիայի ԱԳՆ-ն հերքել է Վենեսուելայի վերաբերյալ ԵՄ հայտարարության հանդեպ վետո կիրառելու մասին տեղեկությունները

Հունգարիայի ԱԳՆ-ն հերքել է Վենեսուելայի վերաբերյալ ԵՄ հայտարարության հանդեպ վետո կիրառելու մասին տեղեկությունները

Հունգարիայի ԱԳՆ խոսնակ Մատե Պացոլայը հերքել է այն պնդումները, թե Բուդապեշտը վետո է կիրառել Վենեսուելայի նախագահի ընտրության արդյունքների վերաբերյալ ԵՄ ընդհանուր հայտարարության նկատմամբ և Telex պորտալին հայտնել է, որ Հունգարիան միացել է բանաձևին՝ Վենեսուելայից ստացված հաղորդումներն ուսումնասիրելուց հետո։

Ավելի վաղ Politico թերթը, վկայակոչելով պաշտոնյաներին, հայտնել էր, որ ԵՄ-ն Հունգարիայի վետոյի պատճառով չի կարողացել միասնական հայտարարությամբ հանդես գալ՝ արտահայտելու իր մտահոգությունը Վենեսուելայի նախագահի ընտրության արդյունքների կապակցությամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում