ԳԳոհար Սարգսյան

Իսրայելական ուժերը հարվածել են Բեյրութի հարավային արվարձանին

Իսրայելական ուժերը հարվածել են Բեյրութի հարավային արվարձանին

Լրատվամիջոցները, հղում անելով Իսրայելի բանակին, հաղորդում են Բեյրութի ուղղությամբ հարվածի մասին։

Հունվարի 2-ից ի վեր առաջին անգամ հարված է հասցվել Բեյրութի հարավային արվարձանին․ թիրախը «Հըզբոլլահ»-ի բարձրաստիճան հրամանատարներից է, որը «պատասխանատու է Իսրայելի քաղաքացիական անձանց սպանության համար», նշել են ՑԱՀԱԼ-ից։

Հիշեցնենք, որ Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները մի շարք հարձակումներ են իրականացրել Լիբանանի հարավում և ռմբակոծել լիբանանյան չորս քաղաք, հայտնում է Jerusalem Post թերթը՝ հղում անելով լիբանանյան աղբյուրներին:

Իսրայելն այդ հարձակումներով պատասխանել է իսրայելական հսկողության տակ գտնվող Գոլանի բարձունքներում Մաջդալ Շամս գյուղի հրթիռակոծմանը: Հրթիռը պայթել է ֆուտբոլի դաշտում, զոհվել է առնվազն 12 մարդ՝ 10-16 տարեկան երեխաներ։

Իսրայելական բանակը հարձակման համար մեղադրել է լիբանանյան «Հեզբոլլահին»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում