Էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումը նոր ներդրումներ է բերել․ Նիկոլ Փաշինյան

ԳԳոհար Սարգսյան

Հայաստանի Հանրապետությունը զարգանում է՝ տեսանելի տեմպերով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ դա հետևություն է Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցից։

Վարչապետը նաև տեղեկացրել է, որ 30 տարի անց Արմավիր համայնքի Այգավան բնակավայրն ունի մանկապարտեզ։

Փաշինյանն անդրադարձել է նաև էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացմանը։

«Էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումը նոր ներդրումներ է բերել։ Լեռնագոգում «Փաուեր սոլար» ընկերությունը կառուցել է 60 Մվտ հզորությամբ արևային կայան, ներդրումը կազմել է 12,3 մլրդ դրամ: Ներդրումային ծրագրին նպաստել է նաև կառավարության ընդունած՝ բանկային տոկոսների սուբսիդավորման ծրագիրը»,- գրել է նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում