ԻԻրինա Մկրտչյան

Հրդեհ «Սիրթափա» կոչվող հանդամասում. այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ

Հրդեհ «Սիրթափա» կոչվող հանդամասում. այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ

Հուլիսի 23-ին՝ ժամը 14:44-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մեծ Սարիար գյուղի սարում։

 

ՆԳՆ ՓԾ-ից տեղեկացնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի «Սիրթափա» կոչվող հանդամասում:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:51-ին, մարվել՝ 17:11-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ. հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է գյուղի 5 բնակիչ:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում