Իրան ռուսական գազի մատակարարումների ծավալը կարող է հասնել օրական 300 միլիոն խորանարդ մետրի

ԴԴիանա Գասպարյան

Իրանի նավթի նախարարն անդրադարձել է հունիսի վերջին Իրանի և Ռուսաստանի միջև ստորագրված գազի մատակարարման ռազմավարական հուշագրին, նշել, որ իսլամական հանրապետության տարածքով հյուսիսից հարավ գազի տարանցիկ խողովակաշարի կառուցումը աննախադեպ իրադարձություն է։

Ջավադ Օուջին հայտնել է, որ Ռուսաստանի հետ այդ նախագծի իրականացումից հետո Իրան օրական 300 մլն խորանարդ մետր ռուսական գազ կմատակարարվի: Նրա խոսքով՝ խողովակաշարի կառուցման ծախսերը ստանձնել է Ռուսաստանը:

«Նախաձեռնությունը կապահովի տարեկան 10-12 միլիարդ դոլարի ֆինանսական շրջանառություն»,- հավելել է նախարարը։

Միջազգային այլ իրադարձությունները՝ տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում