Թրամփի դեմ մահափորձի դրդապատճառը դեռ հայտնի չէ. Սպիտակ տուն

ՄՄերի Ներսիսյան

Սպիտակ տունը դեռ տեղյակ չէ, թե որն է եղել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ կատարած անձի դրդապատճառը, արդյոք նա գործել է միայնա՞կ, թե՞ ունեցել է աջակիցներ: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը:

Ներքին անվտանգության նախարար Ալեխանդրո Մայորկասն էլ հայտնել է, որ Թրամփի դեմ մահափորձի անկախ քննությունը կսկսվի մի քանի օրից։

Մայորկասը հավելել է, որ ԱՄՆ Գաղտնի ծառայությունն անհրաժեշտ մակարդակի անվտանգություն կապահովի ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի համար:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ վստահում է Գաղտնի ծառայությանը և իրեն ապահով է զգում Թրամփի մահափորձից հետո։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում