Սպիտակ տուն վերադառնալու դեպքում Թրամփը մտադիր է կարգավորել Ուկրաինայի հակամարտությունը․ Օրբան

Սպիտակ տուն վերադառնալու դեպքում Թրամփը մտադիր է կարգավորել Ուկրաինայի հակամարտությունը․ Օրբան

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ԱՄՆ Ֆլորիդա նահանգում հանդիպել է Դոնալդ Թրամփի հետ, քննարկել Ուկրաինայում խաղաղության հաստատման ուղիները։ Օրբանի խոսքով՝ ԱՄՆ նախկին նախագահը նոյեմբերին ընտրությունում հաղթելու և Սպիտակ տուն վերադառնալու դեպքում մտադիր է հասնել Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը:

Հունգարիայի վարչապետը Թրամփի հետ հանդիպումն անվանել է «խաղաղարար առաքելություն 5»՝ նկատի ունենալով իր վերջին այցերը Կիև, Մոսկվա և Պեկին, ինչպես նաև հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում:

Հունգարիայի վարչապետը նշել է, որ ԱՄՆ նախկին նախագահն իրեն ընդունել է Ֆլորիդա նահանգի իր Մար-ա-Լագո կալվածքում: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում