Վարչապետն Աշտարակում այցելել է նոր կառուցված խաղադաշտ

ԱԱնի Օհանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արագածոտնի մարզ՝ ծանոթանալու 2023 թվականին իրականացված աշխատանքներին և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին:

 

Առաջին կանգառն Աշտարակում էր: Համայնքի սուբվենցիոն ծրագրով 25 բնակավայրերում իրականացվել են ասֆալտապատման աշխատանքներ՝ 22,4 կմ երկարությամբ:

 

Ծրագրի ընդհանուր արժեքը 2 մլրդ 142,5 մլն դրամ է, որից 749,8 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը:

 

«Աշտարակում այցելեցի նաև նոր կառուցված խաղադաշտ: Ընդհանուր առմամբ, սուբվենցիոն ծրագրով Աշտարակ և Բազմաղբյուր բնակավայրերում կառուցվել է 4 խաղադաշտ: Ծրագրի արժեքը 267,3 մլն դրամ է, որից 93,5 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը»,- գրել է վարչապետը
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում