Մակրոնն ու Էրդողանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը

Մակրոնն ու Էրդողանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ Վաշինգտոնում քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը՝ հայտնել են Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից:

«Ֆրանսիայի նախագահը վերահաստատել է աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացիկ երկխոսությանը՝ շուտափույթ խաղաղ համաձայնության հասնելու նպատակով, որը կարող է նոր էջ բացել տարածաշրջանում»,- ասված է հաղորդագրության մեջ:

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում կայացած հանդիպմանը, ըստ թուրքական կողմի տեղեկատվության, Մակրոնն ու Էրդողանը քննարկել են նաև «երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմի ընթացքը, Պաղեստինի վրա Իսրայելի հարձակումները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր»:

Նշվում, է որ Էրդողանը կարևորել է Թուրքիայի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ամրապնդումը բոլոր ոլորտներում, ինչպես նաև Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացի ակտիվացման անհրաժեշտությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում