Հայտարարում եմ ևս 2,4 մլն դոլարի ֆինանսավորման մասին. Փաուերը՝ ՀՀ ՏՏ ոլորտի իրավական դաշտի կարգավորման մասին

ԼԼուսինե Մուրադյան

Այս պահին հայտարարում եմ ևս 2,4 մլն դոլարի ֆինանսավորման մասին, որը կօգնի ամրապնդելու իրավական դաշտը, որպեսզի տեխնոլոգիաներն այնպես զարգանան, որ պաշտպանված լինեն քաղաքացիների անձնական տվյալները, և որպեսզի երաշխավորված լինեն քաղաքացիների, մարդու իրավունքները: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերը՝ անդրադառնալով ՀՀ-ում տեխնոլոգիական նորարարությունների խթանման և կիբեռանվտանգության ապահովման ոլորտներում ԱՄՆ-ՀՀ գործընկերությանը: 

«Ամերիկան պատրաստ է Հայաստանի կողքին կանգնել, Ամերիկան պատրաստ է հայերի կողքին կանգնել»,- եզրափակելով խոսքը՝ հայտարարեց նա:

Ավելի վաղ Սամանթա Փաուերը ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն 5 միլիոն դոլարի ֆինանսավորում կտրամադրի Հայաստանին՝ «Ամազոն» վեբծառայության և Կառավարության համագործակցությանն աջակցելու համար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում