ՄՄարիա Գաբրիելյան

Վստահ եմ, որ մեր երկրների միջև առկա փոխգործակցությունը կշարունակի սերտանալ. ՀՀ վարչապետը՝ Արգենտինայի նախագահին

Վստահ եմ, որ մեր երկրների միջև առկա փոխգործակցությունը կշարունակի սերտանալ. ՀՀ վարչապետը՝ Արգենտինայի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի Հանրապետության նախագահ Խավիեր Խերարդո Միլեյին Անկախության տոնի առթիվ:

Ուղերձում ասված է.

«Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Արգենտինայի բարեկամ ժողովրդին Արգենտինայի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ:

Վստահ եմ, որ մեր երկրների միջև առկա փոխգործակցությունը՝ հիմնված դարավոր բարեկամության ավանդույթների և ընդհանուր արժեքների վրա, կշարունակի սերտանալ՝ ի նպաստ մեր երկու երկրների և ժողովուրդների բարօրության:

Օգտվելով առիթից՝ վերստին հաստատում եմ Ձեզ 2025 թվականին Հայաստանում հյուրընկալելու պատրաստակամությունը»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում