Հայ-գերմանական համագործակցության շրջանակում կարևոր ոլորտները կֆինանսավորվեն

ՄՄուշեղ Իսախանյան

Նոր շունչ հայ-գերմանական տնտեսական հարաբերություններում: Մի քանի ժամ տևած միջկառավարական քննարկումների ընթացքում կողմերն անդրադարձան համատեղ ծրագրերի կատարման ընթացքին ու հեռանկարներին:

Դրանք այն ծրագրերն են, որոնք երկու երկրները համարել են ռազմավարական:

Ենթադրվում է, որ 2025 թվականին հայ-գերմանական համագործակցության շրջանակում հենց դրանք կստանան ֆինանսական աջակցություն գերմանական գործընկերների՝ GIZ-ի կամ KfW-ի կողմից:

Դեռ 2023-ի վերջին արձանագրվել էր, որ բացվել է գործակցության նոր էջ, և Գերմանիայի կառավարությունը պատրաստ է Հայաստանին տրամադրել մոտ 85 մլն եվրո: Գումարներն ուղղվելու են երեք ռազմավարական ուղղություններով, բայց գործակցությունը ակտիվ է լինելու նաև այլ ոլորտներում, օրինակ՝ զբոսաշրջության:

Գերմանիան նաև Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերն է ԵՄ-ում: Ծավալն ավելացնելու համար աշխատանք է անհրաժեշտ: Առաջնայինը հայկական ապրանքները ԵՄ որակի ստանդարնտներին մոտարկելու հարցն է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում