Հեղեղումների զոհ դարձած 4 անձանց ընտանիքներին կտրամադրվի 1 միլիոնական դրամի չափով աջակցություն

ԼԼուսինե Մուրադյան

Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների զոհ դարձած 4 անձանց ընտանիքներին կտրամադրվի փոխհատուցում: Այդ մասին Կառավարության՝ հուլիսի 4-ի նիստին հայտարարեց ԱՍՀ նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը:

«Մենք, ցավոք սրտի, ունեցել ենք զոհված 4 անձ, և այս զոհերի ընտանիքներին էլ ենք որոշել աջակցել 1 միլիոնական դրամի չափով»,- ասաց Ժամակոչյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Եթե ընտանիքը գտնվում է աղետի գոտում, այդ 1 մլն դրամը կգումարվի նախկինին, եթե աղետի գոտում չի բնակվում, այդ աջակցությունն ուղիղ կտրամադրվի»:

Փաշինյանը նաև ընդգծեց, որ պետք է մարդկանց փոխհատուցման ծրագրին դիմելու օնլայն հնարավորություն տրվի, որպեսզի քաղաքացիներն այդ գումարը ստանալու համար քաշքշուկի մեջ չընկնեն: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում