Բեռնափոխադրումների համար Լարսին այլընտրանքային ճանապարհ է գործարկվում

ՀՀայկ Նավասարդյան

Բեռնափոխադրումների համար Լարսին այլընտրանքային ճանապարհ է գործարկվում: Չինաստանից 20 օրում մեր երկիր հասած 1-ին բեռնատարը դիմավորել են տարանցիկ երկրների դեսպաններ ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչը: Ծրագրվում է նաև Հնդկաստանի Չաբահար նավահանգստի միջոցով դեպի Իրան, այնուհետև բեռնատարներով Հայաստան և Եվրոպա ապրանքների տեղափոխում:

Մեր երկրում Ղազախստանի դեսպանը սա հիմք է համարում, որ մշակվեն Ղազախստանի և Հայաստանի տարածքով Ասիան և Եվրոպան կապող այլընտրանքային տրանսպորտային ուղիներ: Լոգիստիկ մրցակցությունը առաջընթաց է համարում նաև Հայաստանի կառավարության ներկայացուցիչը: Նոր հաղորդակցուղիների զարգացման հնարավորությունը Նիկոլայ Ավետիսյանն է ուսումնասիրել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում