ՎՎարդան Հովսեփյան

ՀՀ ֆինանսների նախարարը և ԵՏՀ կոլեգիայի անդամը քննարկել են առկա համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ ֆինանսների նախարարը և ԵՏՀ կոլեգիայի անդամը քննարկել են առկա համագործակցությանն առնչվող հարցեր

Հունիսի 26-ին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Բախիտ Տուրլիխանովիչ Սուլթանովի հետ:

Ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առկա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես՝ ԵԱՏՄ անդամ պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի գումարների բաշխման նորմատիվների հաշվարկման մեթոդաբանությունը, ներմուծման մաքսային, հատուկ, հակադեմպինգային և փոխհատուցման տուրքերի գումարների հաշվեգրման և բաշխման այլընտրանքային մեխանիզիմները, աուդիտորական գործունեության ու հաշվապահական հաշվառման ոլորտներում առկա համաձայնագրերի նախագծերը:  

Նախարարը նշել է, որ 2024 թ. ԵԱՏՄ մարմիններում Հայաստանի Հանրապետության նախագահությունը ավելի է պարտավորեցնում համապատասխան ջանքեր գործադրել՝ ապահովելու տնտեսական համագործակցության օրակարգի լավագույնս իրականացումը։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում