Հարավային Կովկասում արևմտյան օրակարգը չի համապատասխանում տարածաշրջանի երկրների շահերին. Գալուզին

ԴԴիանա Գասպարյան

ՌԴ ԱԳՆ-ից հերթական անգամ անդրադարձել են ՀԱՊԿ աշխատանքներին Հայաստանի ներգրավվածության հարցին: Փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը կարծիք է հայտնել, թե Հարավային Կովկասում կայունության ապահովման ամենաարդյունավետ մեթոդը տարածաշրջանային պետությունների գործակցությունն է, և ՀԱՊԿ-ն ընձեռում է այդ հնարավորությունը: Դիվանագետի խոսքով՝ Մոսկվան ակնկալում է, որ Երևանը կհասկանա դա: Նա հավելել է՝ Հայաստանը և Ռուսաստանը մնում են դաշնակիցներ:

Գալուզինը մեկնաբանել է պաշտպանական ոլորտում Երևան-Փարիզ գործակցությունը, հայտարարել, թե Հարավային Կովկասում արևմտյան օրակարգը միշտ չէ, որ համապատասխանում է տարածաշրջանի երկրների շահերին: Նա մեղադրել է Արևմուտքին հակառուսական քաղաքականություն վարելու համար: «Կարծում ենք՝ դա չի նպաստի Հարավային Կովկասում կայունությանն ու անվտանգությանը»,- ընդգծել է Գալուզինը։

Միջազգային լուրերը՝ տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում