COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

ՄՄարիամ Մխիթարյան

Ռուսաստանը ցանկանում է դուրս գալ ԵԱՀԿ ԽՎ-ից

Ռուսաստանը ցանկանում է դուրս գալ ԵԱՀԿ ԽՎ-ից

Ռուսաստանը մտադիր է կասեցնել անդամակցությունը Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) խորհրդարանական վեհաժողովին և դադարեցնել վճարումներն այդ մարմնին, գրում է Kommersant-ը։ Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախաձեռնությանն աջակցել է խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, իսկ Պետդուման հայտարարել է այդ կապակցությամբ օրինագծի պատրաստման մասին։

ԵԱՀԿ ԽՎ-ին Ռուսաստանի անդամակցության դադարեցման պատճառը Մատվիենկոն անվանել է Ռումինիայի իշխանությունների քայլը: Բուխարեստը մերժել է վեհաժողովի հերթական նստաշրջանի համար ՌԴ պատվիրակությանը մուտքի վիզա տրամադրել:

ԵԱՀԿ ԽՎ հաջորդ տարեկան նստաշրջանը տեղի կունենա հունիսի 29-ից հուլիսի 3-ը՝ Բուխարեստում։ Ռումինիայի արտաքին գործերի նախարարության գրառման մեջ ասվում է, որ «Ռուսաստանի Դաշնության պատվիրակության անդամներից ոչ մեկին վիզա չեն տրամադրի կամ թույլ չեն տա մուտք գործել երկիր՝ կապված Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի հետ»:

ԵԱՀԿ-ում ընդգրկված են 57 երկրի ներկայացուցիչներ։ Դրանց թվում են՝ ԱՄՆ-ը, Կանադան և բոլոր եվրոպական պետությունները, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի վեց երկիր: Ռուսաստանը կազմակերպության անդամ է դրա ստեղծման օրից՝ 1975 թվականից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում