Վարչապետը Սյունիքում Ոսկեպարի օրինակով ցույց է տվել, թե սահմանազատված սահմանն ինչ տեսք է ունենում

ԳԳոհար Սարգսյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում ու հարակից համայնքներում այսօր շփվել է բնակիչների, պատասխանատու գերատեսչությունների ղեկավարների հետ: Գետի հունի մաքրում, մանկապարտեզներ ու դպրոցներ, վերակառուցված ճանապարհներ: Ճակատենում, ի պատասխան բնակիչների մտահոգությունների, որ անասունները գնում են արոտավայր ու հետ չեն գալիս, Փաշինյանը լուսանկարով ցույց է տվել, թե այդ խնդիրն ինչպես է լուծվել Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում: Սահմանի երկայնքով տեղադրված փշալարե ցանկապատն անհնար է դարձնում մյուս կողմ անցնելը։ Ներքին Հանդում վարչապետն ասել է, որ այդտեղ ևս սպասվում է սահմանազատում, բայց ժամանակացույց չի նշել։

Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում