Մոսկվան ի վիճակի չէ Կիևին թելադրել, թե ինչ պետք է անի խաղաղություն հաստատելու համար․ Օսթինը՝ ՌԴ առաջարկների մասին

Մոսկվան ի վիճակի չէ Կիևին թելադրել, թե ինչ պետք է անի խաղաղություն հաստատելու համար․ Օսթինը՝ ՌԴ առաջարկների մասին

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունն այն մասին, որ խաղաղ բանակցություններ սկսելու համար ուկրաինական զորքերը պետք է դուրս գան Դոնեցկից, Լուգանսկից, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների ամբողջ տարածքից, և Կիևը պետք է հայտարարի ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարվելու մասին:

Օսթինը հայտարարել է, որ Պուտինն ի վիճակի չէ Ուկրաինային թելադրել, թե ինչ պետք է անի խաղաղություն հաստատելու համար։ Պենտագոնի ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանի նախագահը կարող է հենց այսօր էլ դադարեցնել ռազմական գործողությունները։

«Մենք կոչ ենք անում նրան դուրս բերել իր զորքերը Ուկրաինայի ինքնիշխան տարածքից»,- նշել է Օսթինը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում