ՄՄարո Թարվերդյան

ԱԺ շենքի մոտ իրավիճակը հանդարտվել է

ԱԺ շենքի մոտ իրավիճակը հանդարտվել է

Ազգային ժողովի շենքի մոտ իրավիճակը հանդարտվել է:

Հիշեցնենք՝ ԱԺ շենքի մոտ իրավիճակը լարվել էր, ցուցարարները բախումներ էին հրահրել ոստիկանության հետ։ 

Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը ) նախատեսված արարքի համար ոստիկանություն է բերման ենթարկվել ակցիայի 42 մասնակից։

ԱԱԾ-ն և Ներքին գործերի նախարարությունը հանդես էին եկել հայտարարությամբ՝ հորդորելով զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից, հարգել համաքաղաքացիների իրավունքները և ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին: Ընդգծվում է՝ հակաօրինական ցանկացած դրսևորում կարժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի:

Հիշեցնենք՝ Բագրատ Գալստանյանի գլխավորած շարժումը հունիսի 9-ից Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի դիմաց, նստացույց է սկսել: Գալստանյանը հայտարարել է, որ հունիսի 12-ը կարևոր հանգրվան է լինելու, և ժամը 15-ին իր աջակիցներին հրավիրել է Բաղրամյան պողոտա՝ հավաքի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում