Եթե որևէ մեկը պնդում է, որ ՀՀ վարչապետն ասել է, որ ՀՀ-ն դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, սխալվում է. Միրզոյան

ԼԼուսինե Մուրադյան

ՀՀ-ն չի ասել՝ մենք ՀԱՊԿ-ից դուրս ենք գալիս, ՀՀ վարչապետն ասել է՝ մենք կորոշենք, թե երբ դուրս գանք, բայց հետ չենք գնա: Սա է ասել՝ ոչ պակաս, ոչ էլ ավելի: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիկական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին, թե սխալ թարգմանության պատճառով մի տելեգրամյան ալիք տարածում է լուր, թե իբրև ՀՀ-ն որոշել է ՀԱՊԿ-ից դուրս գալ:

«Եթե որևէ մեկը պնդում է, որ ՀՀ վարչապետն ասել է, որ ՀՀ-ն դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, սխալվում է, և սա շատ հեշտ ապացուցելի է»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում