Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԻԻրինա Մկրտչյան

Սպորտի ոլորտում համագործակցության խորացումը` Ղազախստանի հետ հարաբերությունների օրակարգում

Սպորտի ոլորտում համագործակցության խորացումը` Ղազախստանի հետ հարաբերությունների օրակարգում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են սպորտի ոլորտում Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության խորացմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր:

Կողմերը կարևորել են փոխգործակցության հեռանկարները հատկապես այս տարվա ապրիլին ստորագրված 2024-2026 թվականների համագործակցության ծրագրի շրջանակում։

Ողջունելով հյուրերին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդգծել է Հայաստանի և Ղազախստանի միջև ձևավորված բարեկամական ամուր կապերն ու համոզմունք հայտնել՝ սպորտի ոլորտում համագործակցության խորացումն անպայմանորեն նպաստելու է միջպետական կապերի ամրապնդմանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը նաև շնորհակալություն է հայտնել ղազախական կողմին Հայաստանում մայիսի 24-26-ն անցկացված ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի համաժողովին ակտիվ մասնակցության համար:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկուստեք անցկացվող միջազգային մրցաշարերին մասնակցության ապահովմանը, համատեղ ուսումնամարզական հավաքների կազմակերպմանն ու փորձի փոխանակմանը վերաբերող այլ հարցեր:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում