ՄՄարիամ Մխիթարյան

ԵՄ-ն լրացուցիչ մաքսատուրքեր է սահմանում չինական էլեկտրական մեքենաների համար

ԵՄ-ն լրացուցիչ մաքսատուրքեր է սահմանում չինական էլեկտրական մեքենաների համար

Բրյուսելը հայտարարել է չինական արտադրության էլեկտրական մեքենաների ներկրման նոր մաքսատուրքերի մասին, որոնց գները, ըստ ԵՄ-ի, արհեստականորեն ցածր են՝ Պեկինի պետական ​​սուբսիդիաների շնորհիվ։

Չինական արտադրության մարտկոցներով էլեկտրական մեքենաները (BEV) շուտով կենթարկվեն ներմուծման մաքսատուրքերի, երբ դրանք մտնեն Եվրամիության միասնական շուկա: Կանաչ տեխնոլոգիաներով արտադրված նման էկոլոգիապես մաքուր ապրանքների պահանջարկը վերջին տարիներին կտրուկ աճել է:

«Միջոցները կկիրառվեն հուլիսի սկզբին, եթե Պեկինը համոզիչ լուծումներ չառաջարկի առաջացած հարցերը կարգավորելու համար»,- նշել են Միությունում: Նոր մաքսատուրքերը կգումարվեն ներմուծման արդեն գործող 10 տոկոս մաքսատուրքին։

«Բրյուսելը խորապես մտահոգված է, որ Պեկինի առատաձեռն սուբսիդիաների պատճառով եվրոպական ընկերությունները չեն կարողանա մրցակցել չինական արտադրողների հետ և դուրս կմղվեն այդ աճող շահութաբեր հատվածից, ինչպես եղավ արևային մարտկոցների դեպքում»,- գրում է «Եվրանյուզը»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում