ՄՄարիամ Մխիթարյան

Եղանակային անոմալիաներ Եվրոպայում և Թուրքիայում

Եղանակային անոմալիաներ Եվրոպայում և Թուրքիայում

Թուրքիայում սաստիկ շոգ է, ջերմաստիճանը 8-12 աստիճանով գերազանցում է սեզոնի միջին ցուցանիշը։ Երկրի արևմտյան և հարավային ափերն արդեն մեկ շաբաթ է՝ գտնվում են ծայրահեղ ջերմաստիճանի ազդեցության տակ: Կանխատեսվում է, որ շոգն ամենաշատը հարվածելու է Էգեյան և Միջերկրական ծովերի շրջաններին։

Փորձագետները վախենում են անտառային հրդեհներից: Անթալիայի Օլիմպոս առողջարանային գյուղում հրդեհ է բռնկվել, փայտե տների մեծ մասն այրվել է մի քանի ժամվա ընթացքում։

Կիպրոսում երեք գյուղ է տարհանվել Պաֆոսի շրջանում բռնկված հրդեհից հետո։ Հրշեջ ծառայությունը օպերատիվ արձագանքել է՝ դեպքի վայր ուղարկելով վեց միավոր տեխնիկա, անտառային վարչության երեք լրացուցիչ մեքենա և Վայրի բնության ծառայության ինքնաթիռ:

Կիպրոսի Հանրապետության նախագահը դիմել է Հորդանանի թագավորին՝ հրդեհը մարելու հարցում օգնության խնդրանքով։ Նա այս երկրում էր ծրագրված պետական ​​այցով։ Հորդանանի պետության ղեկավարը կարգադրել է լրացուցիչ ինքնաթիռներ ուղարկել Կիպրոս։ Սպասվում է նաև երկու ինքնաթիռի ժամանում Հունաստանից։

Իսպանիայում ջրհեղեղներ են: Մուրսիայում գործում է անձրևի դեղին նախազգուշացում: Նախօրեին հյուսիսարևմտյան շրջաններում մեկ ժամվա ընթացքում ռեկորդային անձրև է տեղացել:

Մայորկա կղզում Պալմայի օդանավակայանը երեքշաբթի դադարեցրել է աշխատանքը ջրհեղեղի պատճառով, ջրով են ծածկվել տարբեր տերմինալներ ու ավտոկայանատեղիներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում