ՄՄարիա Գաբրիելյան

ՇՄ նախարարն ու Ֆինլանդիայի հյուպատոսն անդրադարձել են անտառտնկման և անտառվերականգնման խնդրին

ՇՄ նախարարն ու Ֆինլանդիայի հյուպատոսն անդրադարձել են անտառտնկման և անտառվերականգնման խնդրին

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրսթի Նարինենին և Հայաստանում Ֆինլանդիայի պատվավոր հյուպատոս Թիմոթի Դեյվիդ Սթրայթին։ Այս մասին տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից:

 

Հանդիպման մեկնարկին նախարարը տիկին դեսպանին է ներկայացրել մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքները։
 
Անդրադարձ է կատարվել, մասնավորապես, վաղ նախազգուշացման համակարգին և այդ համատեքստում հիդրոօդերևութաբանական ծառայությունների մոնիթորինգային կարողությունների զարգացմանը և հզորացմանը։
 

Կողմերը տեսակետներ են փոխանակել մոնիթորինգի համակարգի արդիականացման շուրջ համատեղ ծրագրերի իրականացման և փորձի փոխանակման հնարավորությունների շուրջ։

 

Քննարկվել է անտառտնկման և անտառվերականգնման խնդիրը։ Տիկին դեսպանին են ներկայացվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գործունեությունը, Հայաստանում անտառային ոլորտում գույքագրված խնդիրները, առկա վիճակի բարելավման ու անտառապատ տարածքների վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքները։

 

Հիշեցնենք, որ Շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ և Չեխիայի Հանրապետության ու Ֆինլանդիայի Հանրապետության կոնսորցիումի կողմից իրականացվել է «Հայաստանում կենսաբազմազանության ուժեղացված պահպանությունն ու կայուն օգտագործումը եվրոպական չափանիշներին համապատասխան» Թվինինգ ծրագիրը: Ծրագրի նպատակն էր հզորացնել շրջակա միջավայրի նախարարության կարողությունները կենսաբազմազանության պահպանության և կայուն օգտագործման ոլորտում՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) և դրա ճանապարհային քարտեզի համաձայն ստանձնած պարտավորությունները կատարելու համար:

 

Անդրադարձ է կատարվել ջրային դիվանագիտությանը, քննարկվել են տեղեկատվության փոխանակման և ոլորտում ապագա ջանքերի միավորմանն առնչվող հարցեր:

 

Հանդիպման ավարտին որոշվել է նման քննարկումները դարձնել պարբերական՝ նպատակ ունենալով համատեղ ուժերով ապահովել ծրագրերի ավելի արդյունավետ իրականացում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում