ԼԼուսինե Մուրադյան

Հուլիսին կունենանք Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը. ԿԳՄՍ նախարար

Հուլիսին կունենանք Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը. ԿԳՄՍ նախարար

Հուլիսին կունենանք Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը: Այդ մասին Ազգային ժողովում 2023 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ տեղեկացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Ըստ նախարարի՝ զուգահեռաբար շրջանառվում են մի քանի այլ նախագծեր, որոնք հնարավորություն են տալու պայմանագրեր ունենալ տրանսպորտային նախագծի հետ կապված, ինչպես նաև քաղաքի ամբողջական կառավարման ու քաղաքաշինական զարգացման ուղղություններով:

«Բոլոր այս ուղղություններով մենք աշխատում ենք միջազգային գործընկերների հետ: Աշխատանքների ընթացքը ցույց է տալիս, որ Ակադեմիական քաղաքի ուղղությամբ մենք բավականին որակյալ նախապատրաստական փուլում ենք, որը նաև իրականացման շատ լուրջ հիմքեր է դնում այս մեծածավալ ծրագրի համար»,- ասաց Անդրեասյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում