ԳԳոհար Սարգսյան

Հրաշք երեխաներ ունենք Ալավերդիում․ Ժաննա Անդրեասյան

Հրաշք երեխաներ ունենք Ալավերդիում․ Ժաննա Անդրեասյան

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ալավերդիում երեխաների հետ հունիսմեկյան հանդիպմանը։

«Հրաշք երեխաներ ունենք Ալավերդիում։ Պատմեցին, որ գետի վարարելու հետևանքով այսքան վնասը նաև էն պատճառով է, որ գետը աղտոտել են։ Որոշել են, որ էլ ոչ մեկին թույլ չեն տալու գետը աղբ գցել։ Հարցնում եմ՝ գիտե՞ք ինչ անել ջրհեղեղի ժամանակ։ Մեկն ասում է՝ այո, պետք է խուճապի չհայտնվել։ Ասում եմ՝ դե մի դեպք պատմեք, որ բարդ է եղել, բայց խուճապի չեք մատնվել։ Ասում են՝ մի անգամ ոչ մեկս դասը չէր սովորել, փախանք դասից։ Հնարամտությունը գնահատեցինք, բայց պայմանավորվեցինք այսուհետ դասերը սովորել»,- գրել է նա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում