Բուդապեշտում զանգվածային երթ է տեղի ունեցել «Ուկրաինայում պատերազմին Հունգարիայի ներգրավման» դեմ

Բուդապեշտում զանգվածային երթ է տեղի ունեցել «Ուկրաինայում պատերազմին Հունգարիայի ներգրավման» դեմ

Բուդապեշտում զանգվածային երթ է տեղի ունեցել: Միջոցառման կազմակերպիչները նշել են, որ բողոք են հայտնում «Ուկրաինայում պատերազմին Հունգարիայի ներգրավման» և «ՆԱՏՕ-ի կողմից Եվրոպայում նոր պատերազմի սանձազերծման» փորձերին։ Քաղաքացիները նաև կոչ են արել դադարեցնել իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը:

ԶԼՄ-ների տվյալով՝ ցուցարարները աջակցություն են հայտնել վարչապետ Վիկտոր Օրբանի քաղաքականությանը: 

Դիմելով հավաքվածներին՝ Օրբանը հայտարարել է, որ իր ղեկավարած կառավարությունը ցանկանում է խանգարել Եվրոպային՝ պատերազմել Ռուսաստանի դեմ և գիտի՝ ինչպես դա անել:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է կանխել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի վտանգավոր ծրագրերը, որոնք կհանգեցնեն Ուկրաինայում հակամարտության ընդլայնմանը, և Եվրախորհրդարանի առաջիկա ընտրությունում քվեարկել այն կուսակցությունների օգտին, որոնք հանդես են գալիս խաղաղության, այլ ոչ թե պատերազմի օգտին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում