Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԻԻրինա Մկրտչյան

Լոռու և Տավուշի մարզերում իրականացվում են համակարգված աշխատանքներ. կայացել է ՀՀ-ԵՄ միջգերատեսչական աշխատաժողովը

Լոռու և Տավուշի մարզերում իրականացվում են համակարգված աշխատանքներ. կայացել է ՀՀ-ԵՄ միջգերատեսչական աշխատաժողովը

Մայիսի 27-ին տեղի է ունեցել միջգերատեսչական համակարգման աշխատաժողով` տարերային և տեխնածին աղետների կանխարգելման, արձագանքման և պատրաստվածության թեմայով: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

Մասնակցել են Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, «Տարերային և տեխնածին աղետների կանխարգելում, արձագանքում և պատրաստվածություն Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի, Եվրոպական բնակչության պաշտպանության և մարդասիրական օգնության գործողությունների գլխավոր տնօրինության, ինչպես նաև ՆԳՆ և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։

ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն իր խոսքում նշել է, որ հանդիպումը տեղի է ունենում այն պայմաններում, երբ Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով արտակարգ իրավիճակ է: Ձևավորվել է օպերատիվ շտաբ, որը համակարգում է աղետի վերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Փոխնախարարի խոսքով՝ հանդիպումն օգնելու է վերագնահատելու հնարավորություններն ու կարողությունները, ինչպես նաև շարունակելու բարելավել առկա գործիքակազմը:

Նա շնորհակալություն է հայտնել Եվրոպական Միությանը՝ մշտական աջակցության և աղետների ռիսկի կառավարման ոլորտում համագործակցության ընդլայնման պատրաստակամության համար:

Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսն իր խոսքում բարձր է գնահատել հայաստանյան գործընկերների հետ սերտ համագործակցությունը: Նա ցավով է անդրադարձել Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով առաջացած իրավիճակին ու զոհերին՝ հավաստելով սերտ համագործակցության պատրաստակամությունը:

Հանդիպման ընթացքում ծավալվել է ակտիվ քննարկում՝ աղետների ռիսկի կառավարման ռազմավարության և հարակից այլ հարցերի շուրջ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում