Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԻԻրինա Մկրտչյան

«Խաղաղության խաչմերուկը» միտված է հարևան երկրների միջև երկխոսության խթանմանը. ՀՀ ԱԳ փոխնախարար

«Խաղաղության խաչմերուկը» միտված է հարևան երկրների միջև երկխոսության խթանմանը. ՀՀ ԱԳ փոխնախարար

Մայիսի 29-ին Հռոմում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է «Իտալիա-Կենտրոնական Ասիա» նախարարական երրորդ համաժողովին:

ԱԳ նախարարի տեղակալը, շնորհակալություն հայտնելով իտալական կողմին Հայաստանին հրավիրելու համար, «Հաղորդակցություններ» խորագրով նստաշրջանին ներկայացրել է ՀՀ Կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և դրա սկզբունքները՝ ընդգծելով, որ նախագիծը կարող է համակցվել գլոբալ նախաձեռնություններին։

Նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը նշել է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը միտված է տնտեսական փոխկապակցվածության և հարևան երկրների միջև երկխոսության խթանմանը՝ հարգելով պետությունների ինքնիշխանությունը և հավասարության, իրավազորության ու փոխադարձության սկզբունքները։

Անդրադառնալով Հարավային Կովկասում ընթացող աշխարհաքաղաքական զարգացումներին՝ ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը տարածաշրջանում խաղաղության ու կայունության խթանմանն ուղղված Հայաստանի կառավարության ջանքերի առանցքային մասն է։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում