ԿԿարմեն Ղուկասյան

Քաղաքապետարանը վարորդներին հորդորում է Դավիթ Բեկի փողոցի փլուզված հատվածում խստորեն հետևել ճանապարհային նշաններին

Քաղաքապետարանը վարորդներին հորդորում է Դավիթ Բեկի փողոցի փլուզված հատվածում խստորեն հետևել ճանապարհային նշաններին

Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ Դավիթ Բեկի թիվ 7/5 հասցեի դիմաց՝ «Գետառ» գետի վրայով անցնող մասում, ասֆալտապատ պանելային հատվածի փլուզում է տեղի ունեցել՝ մոտ 5 մետր երկարությամբ ու 1 մետր լայնությամբ:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ վարչության կողմից նշված ճանապարհահատվածը սահմանազատվել է համապատասխան նշաններով։

Անվտանգության նկատառումներով, մինչև խնդրի հիմնական լուծումը քաղաքաետարանից հորդորում են վարորդներին ցուցաբերել հավելյալ զգուշավորություն և խստորեն հետևել ճանապարհային նշաններին։

Ավելի վաղ հայտնել էինք՝ փրկարարները սահմանազատել էին տարածքը։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում