ՄՄարիամ Մխիթարյան

Իսպանիան ընդմիշտ հետ է կանչում Արգենտինայում իր դեսպանին

Իսպանիան ընդմիշտ հետ է կանչում Արգենտինայում իր դեսպանին

Իսպանիայի կառավարությունը որոշել է Արգենտինայից վերջնականապես հետ կանչել դեսպան Մարիա Խեսուս Ալոնսոյին՝ գրում է El Mundo-ն՝ վկայակոչելով Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալվարեսի հայտարարությունը։

Մայիսի 19-ին Մադրիդում իսպանական աջծայրահեղական «Ձայն» կուսակցության հանրահավաքում Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյն Իսպանիայի վարչապետ Սանչեսին մեղադրել է կոռուպցիայի համար՝ պատճառաբանելով, որ վարչապետի կնոջ նկատմամբ հակակոռուպցիոն հետաքննություն է անցկացվել։ Իսպանիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Բուենոս Այրեսից հետ կկանչի դեսպանին խորհրդակցությունների համար և Միլեյից պահանջել է ներողություն խնդրել։

Արգենտինայի կառավարությունը պատասխանել է, որ Սանչեսը պետք է ներողություն խնդրի, որից հետո նախագահ Միլեյը հանդես է եկել հերթական հայտարարություններով։

Մայիսի 20-ի երեկոյան նա Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսին վախկոտ է անվանել և մեղադրել Արգենտինայում պետական ​​հեղաշրջում իրականացնելու մտադրության համար՝ երկրի նախկին նախագահ Քրիստինա Քիրշների կողմնակիցների հետ դաշինքով։

Այդ հայտարարություններից հետո Մադրիդը որոշել է վերջնականապես Բուենոս Այրեսից հետ կանչել իր դեսպանին: Իսպանիան Արգենտինայի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների մակարդակն իջեցրել է՝ հասցնելով գործերի ժամանակավոր հավատարմատարի աստիճանին։

Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյն էլ ի պատասխան դատապարտել է Իսպանիայի այդ որոշումը և նշել, որ ինքը չի պատրաստվում Մադրիդից հետ կանչել Արգենտինայի դեսպանին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում