ՄՄարիամ Մխիթարյան

Իսրայելը ներգրավված չէ Ռայիսիի ուղղաթիռի կործանմանը. Reuters

Իսրայելը ներգրավված չէ Ռայիսիի ուղղաթիռի կործանմանը. Reuters

Իսրայելը կապ չունի ուղղաթիռի կործանման հետ, որի հետևանքով զոհվել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին և երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իսրայելցի անանուն պաշտոնյայի։

«Դա մենք չէինք»,- մեջբերում է գործակալությունը նրա խոսքը։

Իրանի իշխանության բոլոր ճյուղերի ղեկավարները հայտնել են, որ պատրաստ են գործակցել առաջին փոխնախագահ Մոհամադ Մոհբերի հետ՝ նախագահի պաշտոնակատարի պարտականությունները կատարելիս:

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն էլ հայտարարել է, որ նախագահ Էբրահիմ Ռայիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի մահը չի խանգարի իրանցի դիվանագետներին միջազգային ասպարեզում պաշտպանել երկրի շահերը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում