ԼԼուսինե Մուրադյան

ԱԺ-ում Լեհաստանի Սենատի՝ ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման հարցը

ԱԺ-ում Լեհաստանի Սենատի՝ ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման հարցը

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը, անդամներ Սոնա Ղազարյանն ու Տաթևիկ Գասպարյանը մայիսի 16-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սկվեչինսկին: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից: 

Արման Եղոյանը շնորհակալություն է հայտնել լեհ գործընկերոջն իր հրավերն ընդունելու և Հայաստան ժամանելու համար:

Զրուցակիցներն արձանագրել են երկու ժողովուրդների և պետությունների միջև գոյություն ունեցող ջերմ հարաբերությունները և կարևորել դրանց հետագա զարգացման ուղղությամբ շարունակական աշխատանքը: Հատուկ անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների խորացմանն ու այդ հարցում Լեհաստանի աջակցությանը:

Բոգդան Կլիխը հայտնել է, որ եվրոպական ինտեգրման ուղղությամբ տարվող աշխատանքներում Հայաստանը կարող է ակնկալել լեհ փորձագետների աջակցությունը, որոնք մեծ փորձառություն ունեն ԵՄ-ին առնչվող բոլոր ոլորտներում:

Քննարկվել են նաև աշխարհաքաղաքականությանը, խաղաղությանն ու ժողովրդավարությանն առնչվող մի շարք հարցեր:

2025 թվականի հունվարի 1-ից ԵՄ խորհրդում Լեհաստանի նախագահությանն ընդառաջ՝ կողմերը պայմանավորվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ձևավորել առավել խորացված համագործակցություն:

Պատգամավորներն անդրադարձել են բազմակողմ հարթակներում փոխգործակցությանը, առևտրային կապերի և ներդրումների խթանմանն առնչվող հարցերի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում