Իմպիչմենտի համար ընդդիմությանը անհրաժեշտ 1 ձայնն ու վարչապետի հավանական երկքաղաքացի թեկնածուն

ԳԳոհար Սարգսյան

«Քաղաքացիական պայմանագիր»-ը միասնական աջակցում է վարչապետին. կառավարող խմբակցության ղեկավարի արձագանքն է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդի երեկվա հայտարարությանը: Հանրապետության հրապարակում խոսելով իմպիչմենտի գործընթաց սկսելու մասին՝ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը ակնարկել էր ՔՊ-ականների հետ բանակցելու պատրաստակամության մասին: Ակնհայտ է, որ ընդդիմադիր երկու խմբակցության ձայները բավարար չեն նման գործընթաց սկսելու համար: Մինչև այս պահը, դեռ պարզ չէ նաև, թե ով է ընդդիմության վարչապետի թեկնածուն: Սահմանադրությամբ Բագրատ Սրբազանը նման հնարավորություն չունի: Հայաստանից բացի՝ նա նաև Կանադայի քաղաքացի է:

Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում