Ունենք օրակարգ և գնալու ենք դրա իրագործմանը․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան

ԿԿարմեն Ղուկասյան

«Տավուշը հանուն հայրենիքի» քայլերթի մասնակիցները հավաքվել են Հանրապետության հրապարակում: Սահմանազատման կասեցման դեմ հավաքը առաջնորդում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը: Արքեպիսկոպոսի խոսքով՝ իրենք ունեն օրակարգ և գնալու են դրա իրագործմանը:

Բագրատ արքեպիսկոպոսը Հանրապետության հրապարակում պահանջել է վարչապետի հրաժարականը, տվել մեկ ժամ ժամանակ, հայտարարել, որ պատրաստ է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ: Տավուշի թեմի առաջնորդի առաջարկն անարձագանք է մնացել, որից հետո Գալստանյանը հայտարարել է հետագա գործողությունների մասին:

«Քայլ առաջին՝ ԱԺ-ով անվստահություն հայտնել և հասնել պաշտոնանկության: Կքննարկենք երեք խմբակցության հետ գործընթացը կազմակերպելու վերաբերյալ, կիմանանք, կխորհրդակցենք այստեղի պատգամավորների հետ, կտեսնենք՝ ինչ ճանապարհով: Եթե շարունակեն լռել, մենք խաղաղ անհնազանդության գործողություններ ենք անելու: Անելու ենք հետևյալը. ՔՊ-ից կա՞ պատգամավոր. լավ կլիներ, որ լինեին: Մենք ոչ մեկի նկատմամբ ատելություն չունենք: Շիրակ Թորոսյանին, Բաքոյանին ճանաչում եմ, հիմա ինձ իրավունք տալի՞ս եք խորհրդակցենք իրենց հետ:

Գիշերը այստեղ եմ մնալու, ահագին մարդ կա հետները խոսելու, մինչև լույս չի ավարտվի: Ովքեր մնալու են՝ շատ լավ, վաղվանից, առավոտ շուտ, լույսը չբացված՝ մենք միասին գնալու ենք սուրճ խմելու»,- ասել է արքեպիսկոպոսը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում